01/14/2026

Ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ ՊՆ

Ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ ՊՆ

Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, մենք այդ (կործանիչներ ձեռք բերելու, - խմբ) ուղղությամբ աշխատում ենք, բայց որևիցե կոնկրետ բան չեմ ասի»,- նշեց Հովհաննիսյանը։

«Այսինքն, կործանիչները դեռ չե՞ն գնվել»,- ճշտող հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գնվելը կլինի այն ժամանակ, երբ (կործանիչները, - խմբ․) կլինեն Հայաստանում և մենք կցուցադրենք»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական Սու-30 կործանիչների գնման գործընթացն ավարտվել է։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: