01/14/2026

Խոշոր վթար Սյունիքում. Lexus-ը հարվածել է բեռնատարին, մխրճվել արգելապատնեշի մեջ. 2 վարորդները հիվանդանոցում են

Խոշոր վթար Սյունիքում. Lexus-ը հարվածել է բեռնատարին, մխրճվել արգելապատնեշի մեջ. 2 վարորդները հիվանդանոցում են

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Լուսինե Զեյնալյանի վարած Lexus GX 470 մակնիշի 76 NM 777 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Հարություն Հակոբյանի վարած Mercedes Atego 816 մակնիշի 35 MX 865 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: