01/14/2026

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է, Վրաստանը՝ առաջատար

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է, Վրաստանը՝ առաջատար

Տարածաշրջանում Հայաստանը երկրորդ տեղում է՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում: Այս մասին ասվում է Global Finance-ի ամերիկյան հրատարակության կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում:

Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է, 128 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը: Երկիրը ստացել է 9.68 միավոր:

Հայաստանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 71-րդն է, Թուրքիան՝ 107-ը, իսկ Ռուսաստանը 108-րդ տեղում է:

Գնահատումն արվել է՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հակամարտության հնարավորությունը, տնտեսական զարգացման մակարդակը, բնական աղետների հավանականությունը և քաղաքացիների պաշտպանվածությունը:

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է Իսլանդիան: Աշխարհի ամենաանվտանգ երկրների լավագույն հնգյակում Իսլանդիային հաջորդում են Ավստրիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան:

Ամենավատ արդյունքն ունեն Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: