01/14/2026

Կառավարությունը ազգային հավաքականի ֆուտբոլիստներին տարկետում տվեց

Կառավարությունը ազգային հավաքականի ֆուտբոլիստներին տարկետում տվեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի: Մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչեւ 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:

Մինչեւ 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը, Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը: Մինչեւ 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը եւ Գոռ Արթուրի Աղբալյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: