01/14/2026

Հայաստանում գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

Հայաստանում գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, կրկին գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: