01/14/2026

Էտ քահանայի մասին կարող եք մի քիչ տեղեկություններ հավաքել և պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է. Արայիկ Հարությունյան

Էտ քահանայի մասին կարող եք մի քիչ տեղեկություններ հավաքել և պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է. Արայիկ Հարությունյան

Բոլոր առարկաները վերնայվելու են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով դպրոցական առարկաների մասին և հավելելով, որ մինչև 2023 թվականը լինելու է լրիվ նոր առարկայացանկ:

Ինչ վերաբերում է Արարատի մարզ կատարած այցի ժամանակ քահանայի հետ կապված միջադեպին (մամուլը գրել էր, որ Հարությունյանը, դպրոցում քահանային տեսնելով, հարց էր տվել, թե ինչ գործ ունի նա դպրոցում), Հարությունյանն ասաց, որ այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել. Պատմություն այն է, որ այդ գյուղում, թե այդ տարածքում կա տեր Դավիթ: Երբ ես այցելեցի այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական էր եկել, ես տնօրենին հարցրել եմ, թե ինչ գործառույթ ունի հոգևորականը դպրոցում, նա ասել է, որ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրում են:

Հարությունյանի խոսքերով, յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի որոշելու, թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի դպրոցում. Կոնկրետ հարցը եղել է տնօրենին, խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին հոգևորականի ներկայության մասին, որը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար են, ոչ թե՝ հոգևոր քարոզի:

ԿԳ նախարարը հաստատեց, որ ինքը հայտարարել է՝ դպրոցը աշխարհիկ կառույց է. Մենք տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը: Առհասարակ էտ քահանայի մասին կարող եք մի քիչ տեղեկություններ հավաքել և պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է:

Հարությունյան նշեց նաև, որ դիմել է իրավաբաններին, որպեսզի ուսումնասիրեն պարզելու համար վերոնշյալ թեմայով հրապարակումների մեջ զրպարտություն կա, թե՝ ոչ. Եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, կդիմենք համապատասխան ատյաններ:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: