01/14/2026

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել

Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է վկայակոչելով բելառուսական  BelTA գործակալությունը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը գնալով աճում է: Նա վստահություն է հայտնել, որ կողմերը պետք է անցում կատարեն համագործակցության ավելի բարձր մակարդակի և ստեղծեն համատեղ ձեռնարկություններ: «Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի, ինչպես նաև վերելակների արդիականացման ծրագրին»,- ասել է Անդրեյչենկոն:

Նա հայտնել է, որ վերելակների արտադրությամբ զբաղվող "Могилевлифтмаш" գործարանի պատվիրակությունը պլանավորում է մոտ ապագայում այցելել Հայաստան: Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով՝ Բելառուսը հույս ունի, որ Հայաստանում համատեղ գործարան հիմնելու որոշում կընդունվի:

Վլադիմիր Անդրեյչոնկոն նաև ընդգծել է, որ Բելառուսը  շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հարցում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: