01/14/2026

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև վերջին շփումները

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև վերջին շփումները

Պաշտոնական Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև տարբեր հարթակներում տեղի ունեցած վերջին քաղաքական շփումները:

«Մենք դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականներ ենք լսել կողմերից, և կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է՝ առաջ գնալու համար», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք մեր միջնորդական առաքելությունն իրականացնում ենք բարեխղճորեն և, կարծում եմ, որակյալ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն, ընդգծելով՝ Կրեմլի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել:

Այս ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Դավոսում, Փարիզում էլ հանդիպեցին երկու երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: