01/14/2026

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել վրացիների զանգվածային արտաքսման համար

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել վրացիների զանգվածային արտաքսման համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել Վրաստանի 1500 քաղաքացիների՝ որպես բարոյական փոխհատուցում: Այս որոշումըհրապարակված է Եվրոպական դատարանի կայքում:

 
 

10 մլն եվրոն կբաշխվի բոլոր տուժածների միջև: 2000-ական եվրո կստանան այն քաղաքացիները, ովքեր հավաքական արտաքսման մասին եվրոպական բանաձևի հոդվածի խախտման դեպքերի զոհ են դարձել: 10-15 հազարական եվրո կստանան այն անձինք, ովքեր տուժել են անօրինական ազատազրկման մասին հոդվածի խախտման դեպքերից և ովքեր բանտարկության ժամանակ արժանացել են ոչ մարդկային և ստորացնող վերաբերմունքի:

ՄԻԵԴ-ում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Գալպերինը «Коммерсант»-ին հայտնել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կարևոր է համարում այն, որ Վրաստանի պահանջած գումարը ավելի քան 7 անգամ նվազել է: Բացի այդ, դատարանը նվազեցրել է այն մարդկանց թիվը, ում պետք է փոխհատուցում վճարվեր՝ նրանց թիվը 5000-ից հասցնելով 1500-ի:

Վրաստանը ՄԻԵԴ է դիմել 2015-ին՝ Ռուսաստանից պահանջելով 70.3 մլն եվրոյի փոխհատուցում: ՄԻԵԴ դիմելու պատճառը եղել է 2006թ. Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը, որից տուժել է շուրջ 5000 մարդ:

 

Նրանց մեղադրել էին վիզային ռեժիմի խախտման մեջ:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: