01/14/2026

Հայ ընտանիքը, որի չարտաքսման նպատակով 96 օր շարունակ պատարագ է մատուցվել, կմնա Նիդերլանդներում

Հայ ընտանիքը, որի չարտաքսման նպատակով 96 օր շարունակ պատարագ է մատուցվել, կմնա Նիդերլանդներում

Հաագայի բողոքական եկեղեցում ավարտվել է Թամրազյանների ընտանիքի արտաքսումը կանխելուն ուղղված անընդմեջ մատուցվող պատարագը: Հոլանդական իշխանությունները հրաժարվում էին ընտանիքի անդամներին փախստականի կարգավիճակ տալ:

«Հոլանդական կառավարությունն այս շաբաթ որոշել է բնակության իրավունք տալ ավելի քան 600 փախստական երեխաների և նրանց ծնողներին, այդ թվում Թամրազյանների ընտանիքին: Այդ պատճառով եկեղեցին, որն ապաստան էր տվել հայկական ընտանիքին, դադարեցրել է 96 օր տևած պատարագը»,- հաղորդում է հոլանդական «Dutch News» հրատարակչությունը:

Նշվում է նաև, որ եկեղեցու առաջնորդը շնորհակալություն է հայտնել իշխանություններին նման իրավիճակներում հայտնված փախստականներին օգնություն տրամադրելու համար:

Թամրազյանների ընտանիքը 2010 թվականից ապրում է Նիդերլանդներում: 2018 թվականին նրանց արտաքսելու որոշումից հետո ընտանիքն ապաստանել է եկեղեցում, որտեղ ի պաշտպանություն ընտանքի՝ շարունակական պատարագ է մատուցվել: Նիդերլանդներում գործող օրենքի համաձայն՝ իրավապահներին չի թույլատրվում պատարագի ժամանակ մուտք գործել տաճար:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: