01/14/2026

Ուկրաինայում շոումեն Զելենսկին դարձել է նախագահական մրցարշավի առաջատարը

Ուկրաինայում շոումեն Զելենսկին դարձել է նախագահական մրցարշավի առաջատարը

Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հունվարյան հարցման արդյունքները, որոնք ներկայացվել են հունվարի 31-ին։

Նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին է, որին պաշտպանում Է այն քաղաքացիների 19 տոկոսը, որոնք կողմնորոշվել են եւ մտադիր են քվեարկել ընտրություններում: Տիմոշենկոյին պաշտպանում է նման հարցվածների 18,2 տոկոսը, Պորոշենկոյին պատրաստ է ձայն տալ 15,1 տոկոսը: Դեկտեմբերին սոցիոլոգները ուկրաինացիների էլեկտորալ նախապատվությունների առաջատար էին ճանաչել Յուլյա Տիմոշենկոյին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

azat.tv

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: