01/14/2026

Ժամանակակից Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն 3 օտար լեզվի տիրապետի. Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն 3 օտար լեզվի տիրապետի. Նիկոլ Փաշինյան

Մեր ռազմավարությունն է, որ Հայաստանում ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ լեզուների տիրապետեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ–ում օտար լեզուների տարածվածության մասին հարցին։

«Մենք շատ դպրոցներ ունենք, որտեղ երեխաները սովորում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում 200 դպրոց կա, որտեղ գերմաներենը ներառված է ուսումնական ծրագրերում, ապա հավելեց՝ ռուսերեն դասավանդվում է ՀՀ բոլոր դպրոցներում, բայց բոլոր դպրոցներում ռուսերենի հետ մեկտեղ դասավանդվում են նաեւ այլ լեզուներ։ «Այժմ մենք ունենք դպրոցներ, որտեղ նաեւ չինարեն, պարսկերեն, վրացերեն է դասավանդվում»,–նշեց նա։

ՀՀ վարչապետը հավելեց՝ նոր Հայաստանում լեզուների իմացությունը շատ կարեւոր է հարց է. «Ես հայտարարել եմ, որ ժամանակակից Հայաստանում քաղաքացին պետք է առնվազն 3 օտար լեզվի տիրապետի։ Մեր ռազմավարությունն է, որ մեր երկրում ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ լեզուների տիրապետեն»,–եզրափակեց նա։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: