01/14/2026

Տարածաշրջանում առկա միտումները պահանջում են հետևողականորեն զբաղվել բանակաշինության հարցերով. Նախագահ Սահակյան

Տարածաշրջանում առկա միտումները պահանջում են հետևողականորեն զբաղվել բանակաշինության հարցերով. Նախագահ Սահակյան

Արցախի Հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտը եղել և մնում է բանակաշինությունն ու անվտանգությունը:

Այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
 
Ընթացիկ տարվա հունվարի 24-ին Նախագահը մասնակցել է 2018 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և մանրակրկիտ կերպով անդրադարձել բանակաշինությանն ու պաշտպանության նախարարության գործունեությանը՝ այն գնահատելով բավարար և նախանշել 2019 թվականի հիմնական ուղղությունները:
 
«Հաշվի առնելով այդ ամենը՝ այսօր ուզում եմ ընդգծել, որ բանակի, զինված ուժերի հետ կապված բոլոր հարցերը պետք է առաջնային տեղ զբաղեցնեն կառավարության գործունեության մեջ: Պաշտպանության բանակը եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության և պետության անկախության հիմնական երաշխավորը: Տարածաշրջանում առկա իրավիճակը և միտումները պահանջում են, որ մենք հետևողականորեն զբաղվենք բանակաշինության հարցերով, մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահենք զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- ավելացրել է Բ. Սահակյանը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: