01/14/2026

Արթուր Վանեցյանն ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Արթուր Վանեցյանն ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր իր ընդմիջման ժամն անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետությունում կա նմանօրինակ հաստատություն և կան մարդիկ, ովքեր կատարում են աշխատանք՝ ի նպաստ զինվորների բարօրության:

Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ԱԱԾ պետը նշեց, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց:

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացա, որ կարող ենք ներկայացնել մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի»,-ասաց ԱԱԾ պետը՝ ավելացնելով, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չենք կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում: Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ այդ հարցը կլինի իր հսկողության ներքո՝ ներգրավելով զինվորներին ու սպաներին ԱԱԾ-ի ու ՀՖՖ-ի աշխատանքներում:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ԵՊԲՀ ռեկտորի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ շրջեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի գոծունեությանը, շփվեց բուժում ստացող զինվորների և սպաների հետ:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: