01/14/2026

Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից

Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: 

«Հարգելի բարեկամներ Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:

Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, եւ ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան: Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, եւ շուտով կհանդիպենք նոր ձևաչափով»,-գրել է Լիկա Թումանյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ազատման դիմում էր գրել նաեւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը: Մարկ Գրիգորյանը նման որոշում էր կայացրել, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին իր հրաժարականը: 

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որն ավելի վաղ ՀԺ-ին փոխանցել էր, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռեւս մրցույթ չի հատարարվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: