01/14/2026

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը՝ նշելով, որ ելույթով հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպանները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

«Դատախազները իրենց առարկությունները ներկայացրեցին, սակայն դեռ չենք ավարտել աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատականը նիստը հետաձգվել է  մինչև փետրվարի 4-ը` ժամը 12:00-ն»,- ասաց Մուրադյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: