01/14/2026

Անթույլատրելի է երկրում սուպերվարչապետության համակարգի պահպանումը. «Լուսավոր Հայաստան»

Անթույլատրելի է երկրում սուպերվարչապետության համակարգի պահպանումը. «Լուսավոր Հայաստան»

Հայաստանում սուպերվարչապետության համակարգի պահպանումն անթույլատրելի է, քանի որ նախատեսում է, որ ուժային կառույցները մնալու են երկրի վարչապետի ենթակայության ներքո: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Պատգամավորը նշեց, որ եթե ուժայինները մնում են վարչապետի ենթակայության ներքո, դա փաստացի նշանակում է, որ նրանք խորհրդարանին հաշվետու չեն լինի, չնայած Հայաստանը հանրաքվեի անցկացման ճանապարհով արդեն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: