03/24/2026

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա– Լարսը բաց է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Ստեփանծմինդա– Լարսը բաց է

Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: