01/14/2026

Ի՞նչ է քննարկում վարչապետը «Իմ քայլը» խմբակցության հետ

Ի՞նչ է քննարկում վարչապետը «Իմ քայլը» խմբակցության հետ

Այս պահին դեռ շարունակվում է վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ նիստը խորհրդարանում: Այս մասին քիչ առաջ հայտնեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Հանդիպումն ընթանում է ժամը 11:00-ից եւ շարունակվում է արդեն 2 ժամ ու կես:

«Քննարկում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները: Վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություն ներկայացրեց, թե ինչ խոսակցություններ են եղել, եւ թե կառավարության ծրագիրը երբ պետք է տրվի հանձնաժողովներին: Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա Ազգային ժողով: Հավանաբար կառավարության կառուցվածքի նախագիծն էլ ծրագրի հետ կգա ԱԺ»,- մանրամասնեց Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ մարզպետներն ինչո՞ւ են եկել, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ոչ միայն մարզպետերն են, այլ նաեւ ՔՊ վարչության անդամները»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: