01/14/2026

ԻՆՉՆ Է ԶԱՅՐԱՑՐԵԼ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ

ԻՆՉՆ Է ԶԱՅՐԱՑՐԵԼ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ «չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց»։ 

«ԻՆՁ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԼԺԵԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ:

Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»։

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: