01/14/2026

ԱՐՑԱԽՅԱՆ ԷԼԻՏԱՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ԷԼԻՏԱՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն Պարգեւ սրբազանը, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Վարդգես Բաղրյանը, Ռոմելա Դադայանը, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց մերձավորները։

Օրինակ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը եւ, վերջապես՝ Բակո Սահակյանի կինը։

Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ արցախյան էլիտան իր զորակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին։

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: