01/14/2026

Նման հանդիպումներ լինելու են ավելի հաճախ, կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրն իրենց անելիքները սինխրոնիզացնեն․ Լիլիթ Մակունցը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Նման հանդիպումներ լինելու են ավելի հաճախ, կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրն իրենց անելիքները սինխրոնիզացնեն․ Լիլիթ Մակունցը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի և Կառավարության առանձին անդամների հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության փակ նիստին։

«Զարմանալի որևէ բան չկա՝ այս հանդիպումների հետ կապված, ավելին՝ բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու, որովհետև կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրն իրենց անելիքները սինխրոնիզացնեն»,- ասաց նա։

Ըստ Մակունցի՝ 4 ժամ տևած հանդիպման ընթացում բավականին շատ հարցեր են քննարկվել։ Նրա խոսքով՝  խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոս և Գերմանիա կատարած այցելություններից, խոսել են նաև պարգևավճարներից, ինչպես նաև առանձին մի շարք այլ հարցերի մասին։

«Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե պատգամավորից յուրաքանչյուրն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարևորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետև այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները, արդեն մեր հետագա անելիքները պարզ են»,-նշեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում հարցին՝ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը Դավոս իր այցի մանրամասները ԱԺ բոլոր խմբակցություններին ներկայացներ՝ հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանական կառավարման երկիր ենք, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, որևէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որը մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, վստահ եմ՝ մյուս խմբակցություններին ևս վարչապետը կներկայացնի, եթե նրանք դա ցանկանան»:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: