01/14/2026

Ծառայության ժամանակ վիրավորում ստացած սպաները, զինվորները, որոնք չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում

Ծառայության ժամանակ վիրավորում ստացած սպաները, զինվորները, որոնք չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ եւ առողջական խնդիրների պատճառով չենք կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

Ղարամյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Զարմանալի էր, որ Վանեցյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, ճիշտ է՝ բացասական արձագանքները չափազանց քիչ էին, սակայն դրանց գոյությունն արդեն լուրջ մտածելու առիթ է տալիս:

Վստահ եմ, որ ԱԱԾ համակարգում, անհրաժեշտ պայմանների ստեղծման պայմաններում, հնարավոր է զինհաշմանդամների համար արդյունավետ աշխատանքի պայմաններ ստեղծել:

Տարիներ առաջ, այս անչափ կարեւոր ճանապարհով գնաց նաեւ մեր ընկերներից՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ով իր գլխավորած կառույցում, 3 տասնյակից ավելի աշխատատեղ էր ապահովել հաշմանդամների համար:

Ի դեպ՝ այս փորձը կիրառվեց նաեւ Արցախում, որով հաշմանդամների համար շատ կարեւոր հարց լուծեց:

Այսպիսի նախաձեռնությունները պետք է լավ օրինակ լինեն ոչ միայն պետական ապարատի, այլ նաեւ մասնավոր կազմակերպությունների համար:

Այնպես որ, նախաձեռնությունը ողջունելի է եւ հույս ունեմ, որ այս մասին հայտարարություններ կանեն նաեւ այլ գերատեսչությունների ղեկավարներ»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: