01/14/2026

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում, փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: