01/14/2026

Ձեռք մի՛ տվեք հայ ժողովրդի ազգային օրհներգին. «Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր

Ձեռք մի՛ տվեք հայ ժողովրդի ազգային օրհներգին. «Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր

«Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը կոչ է անում չփոխել Հայաստանի ազգային օրհներգը՝ քննադատելով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ այն Արամ Խաչատրյանի հեղինակած խորհրդային տարիների օրհներգով փոխարինելու մասին:

Ըստ խմբագրի՝ «Մեր հայրենիք» օրհներգը նախկին հանրապետության, կուսակցության կամ հին Հայաստանի օրհներգը չէ, այլ ժողովրդի պայքարի, դիմադրության, ազգային ոգու երգն է, որը ժողովուրդը երգել է ցանկացած դիմակայության հանդիպելիս:

«Այն երգել են Վանի ինքնապաշտպանության ժամանակ, 1918-ի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, 1989-91 թվականների ցույցերի ժամանակ», - շեշտել է խմբագիրը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: