01/14/2026

Առանց ծնողների խնամքի մնացած 6 փոքրիկները օգնության կարիք ունեն (ֆոտո)

Առանց ծնողների խնամքի մնացած 6 փոքրիկները օգնության կարիք ունեն (ֆոտո)

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բնակվող Մնացականյանների բազմանդամ ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է։ Ընտանիքում 6 անչափահաս երեխաներ կան, որոնց մայրը վերջերս է մահացել։

Ընտանիքին այցելած Ասյա Օհայանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաներից երեքը դպրոցական տարիքի են, սակայն դպրոց չեն հաճախում։

Ասյան ասաց, որ ընտանիքը բնակվում է Սիսիանի նախկին տրիկոտաժի շենքում, որտեղ կարելի է ասել, ընտանիքը պարզապես պատսպարվել է։

«Իրենց այս պահին հագուստն ու ուտելիքը չեն օգնի, մի քանի օր կուտեն, կհագնեն, բայց դրանից հետո ինչ կլինի, ոչ մեկ չի կարող ասել։ Պետք է բնակարանային պայմանները բարելավվել, հասկանալ, թե ի վերջո տատիկ–պապիկը ի վիճակի են դաստիարակել էդ երեխաներին»,- հավելեց նա։

Նշենք, որ ընտանիքը 9 անդամից է բաղկացած։ 6 երեխաներից կրտսերը 1 տարեկան է, ավագը՝ 9 տարեկան։

Երեխաների տատիկի՝ Սիմիզար Առաքելյանի հետ կարելի է կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով ` 093511431։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: