01/14/2026

Մոսկվայի կենտրոնում 4 մարդ է մահացել հրդեհից

Մոսկվայի կենտրոնում 4 մարդ է մահացել հրդեհից

Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ Է մահացել հրդեհից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունում: «Նիկիտսկի ծառուղում բռնկած հրդեհից չորս մարդ Է մահացել»,- նշել են մամուլի ծառայությունում:

Պատահարի հետտեւանքով տուժել Է երեք մարդ, 42-ին փրկել են: 2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել Էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը բարդանում Էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման:

Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքը կառուցվել Է 1912 թվականին, այն դասվում Է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված Է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում Է Արեւելքի պետական թանգարանը:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: