01/14/2026

Գերմանիայի առաջատար ուռուցքաբանն աշխարհում քաղցկեղով հիվանդությունների թվի աճ Է կանխատեսում

Գերմանիայի առաջատար ուռուցքաբանն աշխարհում քաղցկեղով հիվանդությունների թվի աճ Է կանխատեսում

Մինչեւ 2040 թվականը քաղցկեղով հիվանդության նոր դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գրեթե կկրկնապատկվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Հայդելբերգում Գերմանիայի ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար, պրոֆեսոր Միխայել Բաումանը:

«Այո, դժբախտաբար, մենք քաղցկեղով հիվանդացության զգալի ավելացում կտեսնենք ամբողջ աշխարհում հետագա մի քանի տարվա եւ տասնամյակների ընթացքում: Մինչեւ 2040 թվականը նոր դեպքերի թիվը գրեթե կկրկապատկվի»,- հայտարարել Է Բաումանը:

Մասնագետի խոսքով՝ Գերմանիայում հիվանդների թիվը նույնպես կավելանա, սակայն այդ աճն «այնքան դրամատիկ չի լինի, որքան մի քանի այլ երկրներում»: Այնուամենայնիվ, 2030 թվականին նոր դեպքերի քանակը «կաճի մինչեւ 600 հազար՝ ոչ վերջին հերթին ժողովրդագրական իրադրության պատճառով», կարծում Է նա: Ներկայում Գերմանիայում քաղցկեղի տարբեր ձեւերով տարեկան կես միլիոն մարդ Է հիվանդանում: «Քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում Է, եւ, ցավոք, մեր տարիքն ավելի ու ավելի Է առաջանում»,- հավելել Է պրոֆեսոր Բաումանը:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում Է փետրվարի 4-ին: Այդ միջազգային օրվա նպատակը քաղցկեղի՝ որպես արդի քաղաքակրթության ամենաահավոր հիվանդություններից մեկի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն Է:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: