01/14/2026

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում էռուսական մամուլը։

 
Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ էին մնում (և փակ են) մինչև հիմա։

«Անհրաժեշտ եղավ բավական շատ ժամանակ։ Դա բացատրվում է նրանով, որ ծրագիրը շատ անսովոր է։ Դրա նախադեպը որևէ տեղ չկա, և այդ ամենը իրականացվում է առաջին անգամ»,- ծրագրի մասին ասել է Վրաստանի վարչապետի՝ այս բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Ռուսական կողմից բանակցող, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն էլ տեղեկացրել է, որ այժմ կողմերը պետք է համաձայնության հասնեն այս ամենը կյանքի կոչելու հարցում։

 

Այս ճանապարհները, հիշեցնենք, շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ դրանցով այլընտրանք է ստեղծվելու Վերին Լարսով անցնող ու հաճախ ձյան պատճառով փակվող, հերթերին չդիմացող միակ ճանապարհին։

shantnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: