01/15/2026

Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ

Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։

«Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ», – նշվում է հրապարակման մեջ։

Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների մասին է, սակայն տեքստում մանրամասներ չեն ներկայացվում։ Այս զինատեսակների վերաբերյալ արդեն ստորագրվել են պայմանագրեր։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև ՊՆ համար գերակա խնդիր ճանաչված «ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավմանը և ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովմանը»։ Որպես սրա կատարողական նշվում է այն, որ նախագահի կողմից նախորդ տարվա փետրվարին ստորագրվել է զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը։

azat.tv

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: