01/15/2026

Արտգործնախարարը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կողմերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը

Արտգործնախարարը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կողմերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը: Վարչապետն իր խոսքում նշել էր, որ իր կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է:

«Հայաստանը բանակցություններում ունի իր մասը: Հայաստանը բանակցող կողմ է: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս առումով կա երեք կողմ: Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,- ասաց նախարարը:

Փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.

«Կարծում եմ՝ համանախագահող երկրները (ԵԱՀԿ Մինսկի խմբի), նաև միջազգայինհանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարողհակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, ընդամենը կարող էորոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահությունը հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: