01/15/2026

ՄԱՐԶԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՄԱՐԶԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որիընթացքում քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջՍյունիքում տվյալ ոլորտում առկա վիճակը,նախապատրաստական գործընթացները, եղած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Մինչ առաջիկա աշխատանքների  մասին խոսելը,  մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյաննընդհանուր թվերով հաշվետվություն ներկայացրեց այս բնագավառում մարզի 2018 թվականի ցուցանիշների վերաբերյալ:

Այնուհետեւ քննարկվեցին համայնքներում   սերմացուի,  պարարտանյութերիձեռքբերման, ոռոգման ջրի մատակարարման հետ կապված հարցեր, խոսվեց ներկայումս մտահոգիչ՝ կաթի մթերման ու պանրի իրացման դժվարությունների մասին:

Մարզի գլխավոր անասնաբույժը ներկայացրեց անասնագլխաքանակի պատկերն ու համայնքներում անասնաբուժական ծառայությունների ներկայիս ոչ բավարար վիճակը:

Մի շարք հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին ու մարզպետարանի համապատասխան մասնագետներին, որոշ խնդիրներ առավել խոր վերլուծության եւ վերադաս մարմինների հետ քննարկելու, լուծման տարբերակների  առաջարկներ ներկայացնելու կարիք ունեն:

syunik.mtad.am

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: