01/15/2026

Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի պաշտպանների բողոքը

Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի պաշտպանների բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր որոշեց մերժել Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը: Նշենք, որ որոշման հրապարակմանը ոչ մեղադրող դատախազն էր ներկա, ոչ էլ՝ պաշտպանական կողմը: Նշենք որ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները:

Նշենք որ արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000:

Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի շրջանակում Հասմիկ Սարգսյանը տուժող է ճանաչվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: