01/15/2026

ՀՀ ԱԺ պատգամավորը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

ՀՀ ԱԺ պատգամավորը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է նոր մրցաշրջանում առաջին միջազգային մրցաշարին:

Մեր ըմբիշները գոտեմարտել են յոթ քաշային կարգում, որից վեցում բարձրացել են պատվո պատվանդան:

Ոսկե մեդալ նվաճել են ԱԺ նորընտիր պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ 77 կգ քաշային կարգ, Ռուդիկ Մկրտչյանը՝ 55 կգ, Կարեն Ասլանյանը՝ 67 կգ եւ Հրանտ Կալաչյանը՝ 72 կգ, բրոնզ՝ Գեւորգ Ղարիբյանը՝ 60 կգ ու Արթուր Շահինյանը՝ 97 կգ: 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: