01/15/2026

Սյունիքի մարզում ծառահատումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սյունիքի մարզում ծառահատումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել հունվարի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ծառահատումների պահին կատարված տեսանյութի վերաբերյալ:

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Մարտիրոսյանի կողմից 02․02․2019թ․ համացանցում տարածված՝ ծառահատումների վերաբերյալ տեսանյութի, տեղեկացնում ենք, որ մատնանշված վայրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում չէ․ այն Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական տարածքում է։

Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ և ճշտվում է՝ օրինակա՞ն են հատվել ծառերը, թե՞ ոչ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղի մոտակայքում հաստաբուն ծառեր էին հատվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: