01/15/2026

Ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների հետ ժամանել է Հայաստան

Ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների հետ ժամանել է Հայաստան

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների խմբով ժամանել է Հայաստան` մասնագիտական գործունեություն ծավալելու: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում լրագրողներին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նրանց կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Բոլոր նախանշված ընթացակարգերը, որոնք նաև դուք եք անցնում, անցնելուց հետո նրանց հայտը բավարարվել է, և Հաջիևն իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան: Այցն ուղղված է զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն: Մեզ համար սա բնական գործընթաց է, որովհետև օրական տասնյակ լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ` հավատարմագրման համար»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ հայկական կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը ինչ-որ ձևով սահմանափակելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է. «Հենց նոր հարցազրույց տվեցի ադրբեջանական Թուրան գործակալության լրագրող Շահին Հաջիևին, ով գտնվում է Երևանում: Հուսամ, որ ինչպես խոստացել է, խոսքերի ու մտքի աղավաղում չի լինի»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: