01/15/2026

ՄԻՊ-ը պատրաստակամ է աշխատել պատգամավորների հետ ոլորտում խնդիրների լուծման համար

ՄԻՊ-ը պատրաստակամ է աշխատել պատգամավորների հետ ոլորտում խնդիրների լուծման համար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է  Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքի էջում գրել է Թաթոյանը:

«Տիկին Զոհրաբյանի հետ արդեն իսկ քննարկեցինք մի քանի կարևոր հարց՝ կապված քրեակատարողական հիմնարկ նրա այսօրվա այցի հետ: Երեկ իմ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես այց էին իրականացրել «Արմավիր» ՔԿՀ և տեսակցել ինչպես հացադուլ հայտարարած, այնպես էլ ազատությունից զրկված մյուս անձանց:Հայտնում եմ խորհրդարանի պատգամավորների հետ համատեղ աշխատանքի լիարժեք պատրաստակամություն՝ մարդու իրավունքների ոլորտում խնդիրների վերհանման ու դրանց լուծմանը նպաստելու նպատակով»,- գրել է նա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: