01/15/2026

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

Առաջիկա տարիներին Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  փետրվարի  5-ին   տեղի  ունեցած  մամուլի  ասուլիսի   ժամանակ   ասել է  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը:

Նա  նշել է, որ   քոլեջի   հիմնման   ուղղությամբ   աշխատանքներ  են   իրականացվում  Ամերիկայի  Միացյալ  Նահանգներում  գործող   «Աբրահամյան» հիմնադրամի  հետ:
 
Ըստ  նախարարի՝   գյուղատնտեսական քոլեջը  լինելու  է  ժամանակակից  չափորոշիչներին  համապատասխան: Այնտեղ պատրաստվելու  են  այնպիսի  մասնագետներ, որոնք  անհրաժեշտ  են  տարածաշրջանի գյուղատնտեսական   ծրագրերի  իրականացման  գործում:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: