01/15/2026

Բակո Սահակյանն այցելել է Արցախի արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության 

գլխավոր վարչությունից,  նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորությունը Արցախի համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանըքաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանըպաշտոնատար այլ անձինք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: