01/11/2025

«Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորները դատապարտում են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը

«Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորները դատապարտում են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը

Փետրվարի 5-ին «Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորներ Կարեն Համբարձումյանն ու Արմեն Խաչատրյանը Սամվել Ալեքսանյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը:

Պատգամավորները հավաստիացրել են, որ իրենց լիազորությունների սահմանում կանեն ամեն ինչ, որ հանցագործները բացահայտվեն ու կանգնեն արդարադատության առջեւ:

Պատգամավորները միաժամանակ զորակցություն են հայտնել թերթի խմբագրակազմին՝ կարեւորելով «Սյունյաց երկրի» բացառիկ դերը Սյունիքի մարզի հասարակական- քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքում եւ վստահություն հայտնել, որ թերթն ու syuniacyerkir.am կայքն առնվազն նախկին ակտիվությամբ կշարունակեն գործել այսուհետ եւս:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: