01/15/2026

Սյունիքի նախկին մարզպետներ Սուրեն Աբրահամյանն ու Էդիկ Բարսեղյանն անթույլատրելի են համարում մարզային թերթի դեմ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ

Սյունիքի նախկին մարզպետներ Սուրեն Աբրահամյանն ու Էդիկ Բարսեղյանն անթույլատրելի են համարում մարզային թերթի դեմ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ

Սյունիքի առաջին մարզպետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն իր զայրույթն է արտահայտել «Սյունյաց երկիր» թերթի դեմ ձեռնարկված նողկալի ոտնձգության առիթով:

Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը:

Նրանք բարձր են գնահատել Սյունիքի մարզային թերթի դերը՝ վերջին 15 տարում երկրամասի առօրյան լուսաբանելու, մարզում բազմակարծության ու հրապարակայնության մթնոլորտի, ինչպես եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում:

Սուրեն Աբրահամյանն ու Էդիկ Բարսեղյանը վստահություն են հայտնել, որ լրատվամիջոցի խմբագրակազմը կշարունակի իր հետեւողական գործունեությունը մարզի հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքի լուսաբանման ուղղությամբ՝ ի փառս Սյունյաց աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: