01/15/2026

Ցավակցություն Գայանե Բաղդասարյանին՝ հորեղբոր որդու՝ Աշոտ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Ցավակցություն Գայանե Բաղդասարյանին՝ հորեղբոր որդու՝ Աշոտ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը վշտակցում է հարգելի Գայանե Բաղդասարյանին՝ հորեղբոր որդու՝ Աշոտ Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Աշոտ Հովհաննիսյանը հանկարծամահ է եղել փետրվարի 5-ին՝ կյանքի 60-րդ տարում:Աշոտ Հովհաննիսյանը ճանաչված էներգետիկ էր հանրապետության լեռնահանքային արդյունաբերությունում:

Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է Կապանի լեռնահարստացման կոմբինատում, որտեղ էլ աշխատել է երկար տարիներ:

Այնուհետեւ իր մասնագիտությամբ աշխատել է Արցախի Հանրապետության Դրմբոնի լեռնահանքային համալիրում:

Վերջին տարիներին գլխավորում էր Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի էներգետիկ ծառայությունը: 

Նորոգ հանգուցյալ Աշոտ Հովհաննիսյանը Կապանում եւ հատկապես մարզկենտրոնի  հանքարդյունաբերության ոլորտում ճանաչված ու հեղինակություն վայելող Բաղդասարյան-Հովհաննիսյան գերդաստանի շառավիղն էր:

Աշոտ Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում՝ փետրվարի 8-ին:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: