01/15/2026

Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քալընը, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ: «Խստորեն դատապարտում ենք ապրիլի 24-ը այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը»,-ասել է Էրդողանի խոսնակը: Քալընը շարունակելով թուրքական ժխտողական գիծը՝ Մակրոնին մեղադրել է քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: