03/23/2026

Հանրապետական օլիմպիադայի արդյունքներով մրցանակային տեղեր գրաված աշակերտների համար սահմանվելու է կրթաթոշակ. նախարար

Հանրապետական օլիմպիադայի արդյունքներով մրցանակային տեղեր գրաված աշակերտների համար սահմանվելու է կրթաթոշակ. նախարար

Հանրակրթական դպրոցներում բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով խրախուսման նոր ծրագիր է մեկնարկելու:

Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախարարի խոսքով՝ հանրապետական օլիմպիադայի արդյունքներով մրցանակային տեղեր գրաված աշակերտների համար սահմանվելու է կրթաթոշակ՝ 3 տարի ժամկետով: «Կրթաթոշակին հավակնող այն աշակերտները, ովքեր բնագիտական առարկաներից կընտրեն մանկավարժական մասնագիտություն, կշարունակվի այդ կրթաթոշակի տրամադրումը նաև համալսարանի ուսումնառության տարիներին»,-նշել է Ն. Աղաբալյանը:

artsakhpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: