01/15/2026

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Համատեղության կարգով Ալեքսանդր Արզումանյանի վրա է թողնվում Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի լիազորությունների կատարումը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:

Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: