01/15/2026

ԿԳ նախարարությունը նախատեսում է Երևանում և մարզերում յոթ ավագ դպրոց վերանորոգել

ԿԳ նախարարությունը նախատեսում է Երևանում և մարզերում յոթ ավագ դպրոց վերանորոգել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում է սկսել Երևանում և մարզերում յոթ ավագ դպրոցի շենքերի նորոգման աշխատանքները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս աշխատանքների արդյունքում կբարձրացնենք դպրոցների սեյսմականության մակարդակը, կբարեկարգենք տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլ. մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը: Կհիմնանորոգենք սպորտային հրապարակներն ու կստեղծենք նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։

Այս տարի կսկսեն վերանորոգվել հետևյալ ավագ դպրոցները`Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց, Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարան, Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, Սյունիքի մարզի Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց»,- նշել է նախարարը:

Հարությունյանը հավելել է, որ նորոգման կարիք ունեցող դպրոցների ծրագիրն իրականացվելու է փուլ առ փուլ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: