01/15/2026

Թալիշի մանկապարտեզը լիովին պատրաստ է շահագործման. գյուղն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին

Թալիշի մանկապարտեզը լիովին պատրաստ է շահագործման.  գյուղն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին

Արցախի Թալիշ գյուղը 2016թապրիլյան քառօրյա պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքինամռանը շահագործման կհանձնվի հիմքից կառուցված 10 բնակելի տունԱրդեն պատրաստ ու կահավորված է նորակառույց մանկապարտեզըդպրոցի կահավորումը կլինի մոտ ժամանակներում«Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատմեց գյուղի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքների մասին:

«Արդեն ավարտվել են համայնքապետարանի շենքի վերակառուցմանմանկապարտեզիդպրոցի և հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքներըՀամայնքապետարանըմանկապարտեզն ու հանդիսությունների սրահն անգամ կահավորված ենՄոտ ժամանակում կկահավորվի նաև դպրոցի մասնաշենքըԴպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները ավարտվել են տարեվերջին»,-ասաց գյուղապետն ու հավելեց՝ գյուղի ջրամատակարարման ողջ համակարգըխողովակները ևս արդիականացվել են:

Ծրագրի առաջին փուլով Թալիշում 19 տուն էր վերակառուցվել և կապիտալ կահավորվելՀիմա երկրորդ փուլով նախատեսված 14 տների վերակառուցումն ընթացի մեջ էՊետրոսյանը նշեցոր աշխատանքներն արդեն ավարտական փուլում ենԳյուղում բուռն աշխատանքներ են ընթանում նաև հիմքից տների կառուցման համարԱյդպիսի 10 առանձնատուն է կառուցվում: «Հիմնական աշխատանքները ներկայում այդ տների ուղղությամբ են ընթանում: 10 բնակելի տների կառուցման աշխատանքները պիտի ավարտվեն հունիս-հուլիսին»,-տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց՝ երկու օր առաջ արդեն կատարվել են չափագրման աշխատանքներև հավանաբար շուտով ծրագրի մեջ կմտնի ևս 4 տան վերակառուցում:

Անդրադառնալով գյուղի վերաբնակեցմանը՝ Պետրոսյանը նշեցոր ներկայում հիմնականում ապրում են տղամարդիկԱպրում է միայն մեկ ընտանիք՝ 80 անց ամուսինկին և նրանց որդինՍակայն կանայք երեխաների հետ երբեմն ևս գնում են գյուղ ու ինչ-որ ժամանակով մնում: «Ամռանն էին մնում օրեր շարունակերբ ծառերին բերք կարմրգերից պահածոներ էին պատրաստում»,-նշեց գյուղապետն ու շեշտեց՝ մարդիկ ընտանիքներով բնակվելու կգաներբ ծրագրերն ավարտվեն ըստ նախատեսվածի՝ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը:

Գյուղապետն արձանագրեց մեկ շատ կարևոր փաստ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկանԲավականին ժամանակ էինչ կրակոցներ չեն լսում: «Կրակոցներ չենք լսում այն ժամանակիցերբ ողջ առաջնագծով կրակոցների թիվը պակասեց՝ երևի կապված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ»,-նշեց նա:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ամենից շատ տուժած բնակավայրերից է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվել է ադրբեջանական բանակի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ` կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ: Շարունակելով տարբեր զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարիպահպանման ռեժիմը՝ Ադրբեջանը 2017թ. փետրվարի 24-ին թիրախավորել էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120-միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակվել էր 4 արկ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: