01/15/2026

Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Հուշարձանի տեղադրման հարցն արդեն իշխանության օրակարգում է: Օրեր առաջ Լենա Նազարյանն առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է: 

Մարտի 1-ի զոհերի ծնողները ցանկություն են հայտնել, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լինի, բայց քաղաքապետարանում դա անհնար են համարում:

Զոհերի հարզատներն առաջարկում են, որ հուշարձանը տեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ, քանի որ այստեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները: Մյասնիկյանի արձանի մոտ էին Մարտի 1-ի տարելիցին ընդդիմադիրներն ու քաղաքացիները խոնարհում ծաղիկներ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: