01/15/2026

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են», - ասված է նրա գրառման մեջ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: