01/15/2026

Սերժ Սարգսյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով երեկ 4 ժամ շարունակվել եւ ավարտվել է

Սերժ Սարգսյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով երեկ 4 ժամ շարունակվել եւ ավարտվել է

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը երեկ կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է եղել:

Նույն այդ տեղեկություններով, երեկ շարունակվել է Մարտի 1-ի գործով նրա հարցաքննությունը եւ ավարտվել: Մեզ հաջողվեց ճշտել, որ նա ցուցմունք է տվել շուրջ 4 ժամ: Սարգսյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից դարձյալ չմեկնաբանեցին մեր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է փետրվարի 1-ին. հարցաքննությունը տեւել է 5 ժամից ավելի:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: